Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Բարձիթողի վիճակում են մեր ազգային անվտանգության, տնտեսության և, առհասարակ, մարդու զարգացման խնդիրները

Բարձիթողի վիճակում են մեր ազգային անվտանգության, տնտեսության և, առհասարակ, մարդու զարգացման խնդիրները
07.06.2025 | 14:08

Մեր վերջին օրերի քննարկումները նման են փրփուրի. ինչպես դրա շատությունը կապ չունի օվկիանոսի խաղաղության հետ, այնպես էլ այս արտաքին շերտում վայրահաչ միտումները կապ չունեն մեր ազգի ու հայրենիքի առջև ծառացած բուն խնդիրների հետ։ Գծային մտածողությունը չի կարող լուծել դրանք: Այն ճակատային է և հիմնված հակադրության վրա, ինչի փնովումն ու վարկաբեկումը կառուցողական ոչինչ չի պարունակում: Նկատի ունեցեք, որ դա չպետք է շփոթել կենտրոնացման հետ, ինչը մեր հերոսը կիրառում է դժվարին ու բարդ, սակայն հանրայնորեն ձևակերպված խնդիրների լուծման ժամանակ։ Բայց պետք է խոստովանել, որ մեզանում չկա խորքային իմաստով ձևակերպված այդպիսի խնդիր, իսկ եղածները գծային բնույթ են կրում և չեն դառնում քննարկման նյութ։ Հենց այս պատճառով էլ անտեսված են հայրենիքի, ազգի, պետության խորքային ընկալումները: Փոխարենը անիմաստ ու անպտուղ քննարկումներ են ընթանում մշակութային իրողությունների ու ազգային ինքնության վերաբերյալ։ Ահա թե ինչու բարձիթողի վիճակում են մեր ազգային անվտանգության, տնտեսության և, առհասարակ, մարդու զարգացման խնդիրները։ Ցավոք, մեր հանրային գործիչները, լինելով այս կամ այն ուժի արբանյակները, կրավորական վիճակում են: Ահա թե ինչու այդպես էլ չեն ձևավորվում ազգային և պետական իղձեր։

Փորձենք ձևավորել մեր ինքնության ու ազգը զարգացման տանող իրական արժեքներ ու տեսլական՝ հաշվի առնելով համաշխարհային իրողությունները։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 2421

Մեկնաբանություններ